«Ժողովուրդ». Հնարավոր է՝ վարչապետն անգամ խորհրդարան չգնա կառավարության ծրագիրը ներկայացնելու՝ գերադասելով մեկնել արձակուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:
Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության ղեկավարն իր ընտանիքով այնտեղ կմեկնի օգոստոսի 26-ից: Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի՞ Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրև ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, և ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պարզել, թե ինչու է Ն. Փաշինյանը ընտրել Սոչիում հանգիստը, սակայն Գևորգյանի հեռախոսն անջատված էր ողջ օրը, ու, ընդհանրապես, վերջին ժամանակահատվածում նրան գտնելն անհնարին է դարձել:
Հավելենք, որ օգոստոսի 24-ին հայրենի կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու։ Հնարավոր է՝ վարչապետն անգամ խորհրդարան չգա՝ գերադասելով մեկնել արձակուրդ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան