Իջևանի դենդրոպարկի տնօրեն են նշանակել «ներվային հիվանդի»
Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին հեռացրել են աշխատանքից ու պահակին նշանակել տնօրենի ԺՊ։
Նորանշանակ տնօրենի մայրը՝ տիկին Կատյան Livenews-ի հետ զրույցում պատմել է, որ որդին նյարդային խնդիրներ ունի։
«Իմ երեխան ներվային հիվանդ է»,-ասել է մայրն ու ավելացրել, որ Սայադյանի հետ Երևան եկած որդուն մի սպիտակ թուղթ են տվել, որի տակ նա ստորագրել է։
Նրա պատմելով, որդուն ավելի ուշ տեղակացրել են, որ Սայադյանի փոխարեն տնօրեն են նշանակել նրան։
«Որդիս ասել է՝ չեմ ուզում, ես ո՞նց կարող եմ ընկեր Սայադյանի տեղն աշխատեմ։ Նեռվայնացել է։ Սայադյանը հազիվ է երեխուս հասցրել Իջևան։ Ո՞նց կարելի է առանց աշխատողի կարծիքը հաշվի առնելու երեխուն պաշտոնի նշանակեն։ Իմ երեխեն մինչև ութերորդ դասարանն է ավարտել, իմ երեխեն կրթություն չունի։ Ամբողջ գիշեր ես չեմ քնել, ներվային երեխա է։ Էս երկիրն էս ի՞նչ է դառել»,-ասում է մայրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան