Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրում է Բելառուսի դեմ «կուլիսային պատերազմի» մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Արևմուտքի «կուլիսային պատերազմը» Մինսկի դեմ երբեք չի դադարել և չի ավարտվի: Այս մասին գրում է Ria-ն։
«Միևնույն ժամանակ, այսպես կոչված կոլեկտիվ Արևմուտքի կողմից Բելառուսի դեմ թաքնված կուլիսային պատերազմը երբեք չի դադարել և չի դադարի»,-ասել է Լուկաշենկոն այսօր՝ տարբեր գերատեսչությունների անվտանգության աշխատակիցներին պարգևատրելիս:
Նախագահն ընդգծել է, որ անվտանգության աշխատակիցները լավ տեղեկացված են իրավիճակից:
«Դուք դա ինձնից ոչ պակաս լավ գիտեք, քանի որ դուք լիովին ներգրավված եք իրադարձություններում, որ տեղի են ունենում անցած տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսների իրադարձություններից հետո»,-ասել է Լուկաշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան