Կանադան պատրաստ է բացել սահմանները միայն ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկների համար
Կանադան նախատեսում է արտասահմանցիներին թույլ տալ երկիր մուտք գործել սեպտեմբերին՝ պայմանով, որ նրանք լիովին պատվաստված կլինեն։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով «Travel Daily Media»- ին:
2020 թվականի մարտից անհնար է այցելել Կանադա տուրիստական նպատակներով: Մի քանի շաբաթից օտարերկրյա հյուրերը կարողանալու են դա անել: Այս միջոցը չի կիրառվելու ռուսների համար, քանի որ ռուսական պատվաստանյութը ԱՀԿ-ն չի ճանաչել:
Նաև երկրի իշխանությունները մտադիր են պատվաստել դաշնային բոլոր աշխատակիցներին՝ ավիաընկերությունների, զբոսաշրջային նավերի և երկաթուղային տրանսպորտի աշխատակիցներին: Ընդհանուր՝ մոտ 1,2 մլն աշխատակից:
Նպատակը ճանապարհորդության նկատմամբ հասարակության վստահության վերականգնումն է, այն պետք է լինի հնարավորինս անվտանգ:
Կանադան կորոնավիրուսի երկու ալիք է ապրել՝ 2021 թվականի սկզբին և գարնանը: Ավելի քան 1,4 միլիոն բնակիչ վարակվել է, 26,7 հազարը մահացել:
Մինչ այժմ կանադացիների 71 տոկոսը պատվաստվել է:
Հարակից հրապարակումներ`
- COVID-19 պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է Դելտա շտամի պայմաններում․ հետազոտություն
- Վրաստանը սպասում է ԱՀԿ-ին՝ պատվաստելու 12-ից սկսած երեխաներին ևս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները