ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրները մտահոգիչ են համարում ուրանը մինչև 20% հարստացնելու Թեհրանի քայլը
ՀԳՀԾ-ի երեք եվրոպական անդամ երկրների ԱԳ նախարարությունները, համատեղ հայտարարությամբ և առանց անդրադառնալու միջուկային գործարքի նկատմամբ իրենց հանձնառությանը, պնդում են, որ Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը մտահոգիչ է: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունները, համատեղ հայտարարության մեջ, հղում անելով Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցին, պնդում են, որ ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու Թեհրանի քայլը մտահոգիչ է:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, երեքշաբթի օրն անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցին, ասել է, որ Իրանի միջուկային ծրագրերն ու գործողությունները լիովին համապատասխանում են NPT դաշինքին, երաշխիքային պայամանգրով Իրանի ստանձնած պարտավորություններին և իրականացվում են գործակալության վերահսկողությամբ և նախնական ծանուցմամբ:
Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երեքշաբթի զեկույցում նշել է, որ Իրանը արագացրել է ուրանի հարստացումը:
Կայքը գրում է, որ Եվրամիությունը և Եվրոեռյակը (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), 2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո խոստացան պահպանել համաձայնագիրը, սակայն այդ ուղղությամբ որևէ գորչծնական քայլ չարեցին: