2021 թվականի I և II եռամսյակներին Հայաստանի արտահանման և ներմուծման սալդոն բացասական է եղել. ՀՀ ՎԿ
2021 թվականի I և II եռամսյակների Հայաստանում Համախառն ներքին արդյունքները (համախառն, շուկայական գներով) կազմել է համապատասխանաբար 1 284 633.1 մլն դրամ և 1 575 488.1 մլն դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի(ՀՀ ՎԿ) այսօրվա հրապարակած 2021 թ. I և II եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների վերաբերյալ հաղորդագրությունում:
Ըստ ՀՀ ՎԿ-ի՝ II եռամսյակի ՀՆԱ-ի 88.9%-ը կազմել է ավելացված արժեքը (համախառն, հիմնական գներով), իսկ մնացած 11.1%-ը արտադրանքի հարկերն են (հանած սուբսիդիաները):
II եռամսյակին ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունի «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» տողը(11.7%), երկրորդ հորիզոնականում «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժինն է (10.5%), իսկ երրորդում՝ «Մշակող արդյունաբերությունը» (10.4%):
«Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների» (ՖՄԱՉԾ) տողում արձանագրվել է -2.2 % անկում:
Շաունակում է փոքր մնալ սպասարկման այլ ծառայությունների բաժինը, որը ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 0.5 %:
Դիտարկվող ժամանակահատվածում ծախսային (եկամուտների օգտագործման) եղանակով՝ ըստ ծախսային բաղադրիչների Հայաստանի ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման սալդոն բացասական է եղել: 2021 թվականի II եռամսյակում արտահանվել է 582 242.3 մլն դրամի ապրանք և ներմուծվել՝ 691 571.5 մլն դրամի: I եռամսյակում այն համապատասխանաբար կազմել է 435 967.3 և 532 173.7 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան