Ղազախստանը հրաժարվել է ճանաչել թալիբներին
Ղազախստանի փոխարտգործնախարար Ական Ռահմեթուլինը հայտարարել է, որ Աֆղանստանի վերահսկողությունը վերցնելուց հետո Նուր-Սուլթանը չի ճանաչում «Թալիբան» շարժումը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ճանաչում թալիբներին: Ինչպես գիտեք, երեկ ԱԳՆ-ն հանդես եկավ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, որը հրապարակվեց մեր ազգային լրատվամիջոցներում: Ղազախստանում մենք շարունակում ենք ուշադիր հետևել այս երկրում իրավիճակի զարգացմանը»,- ասել է Ռահմեթուլինը:
Նա հստակեցրել է, որ Ղազախստանը որևէ քաղաքական շփում չի ունեցել թալիբների հետ:
Նախարարի տեղակալը հավելել է, որ Նուր-Սուլթանը պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը Աֆղանստանում ներառական և ներկայացուցչական կառավարություն ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքները հարգելու, այլ պետություններին սպառնալիք հանդիսացող խմբավորումներն արգելելու և միջազգային իրավունքը հարգելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները ձերբակալել են մի քանի աֆղան պաշտոնյաների, որոշներն էլ անհետ կորել են
- Էրդողան․ Թուրքիան պատրաստ է ճանաչել «Թալիբանի» իշխանությունն Աֆղանստանում
- Թալիբանը նախին կառավարության անդամներին տեղեր կառաջարկի կառավարությունում