Կուլեբան Ղրիմի կամուրջն անլուծելի խնդիր է անվանել
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Ղրիմի կամրջի գոյությունը իսկական խնդիր է անվանել։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ազովի ծովը և Կերչի կամրջի խնդիրը մինչ այժմ ամենաբարդերից և գործնականում անլուծելիներից է՝ հաշվի առնելով սովորական աշխարհագրությունը: Քանի որ աշխարհագրությունը ամբողջությամբ վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության կողմից»,-պարզաբանել է դիվանագետը։
Կուլեբան կարծում է, որ Ռուսաստանը Ղրիմը վերածել է ռազմակայանի:
«Սև ծովում մեզ անհրաժեշտ են նոր համատեղ ջանքեր: Հակառակ դեպքում Սև ծովը նույնքան կորած կլինի, որքան Ազովի ծովը»,- ասե է նա:
Նախարարի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Վրաստանի և Մոլդովայի մշտական մեխանիզմների շրջանակներում, որոնք լրացնում են կանոնավոր վարժանքները:
Կամրջի կառուցումից ի վեր Կիևը դրա պատճառով բազմիցս սպառնացել է Մոսկվային:
Այսպիսով, Ուկրաինայում նրանք հայտարարել են նոր հրթիռի ստեղծման մասին, որը, ըստ ուկրաինացի քաղաքական գործիչների, դառնալու է Ղրիմի կամրջի «կործանիչը» և դառնալու է Ռուսաստանին զսպող գործոն Սև և Ազովյան ծովերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան