Զանգ Մերկելի հեռախոսին՝ Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին
Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման սկզբում հանկարծ հեռախոսազանգ է հնչել։ Պարզվել է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը, ըստ երևույթին, մոռացել էր անջատել իր բջջային հեռախոսը:
Պուտինի ողջույնի խոսքի ժամանակ երբ հնչել է զանգը, ոչ ոք չի կողմնորոշվել ինչպես արձագանքել: Այնուհետ Մերկելը գրպանից հանել է հեռախոսը և ցուցադրաբար այն անջատել, կամ ՝ միացնում լուռ ռեժիմը: Պուտինը անուշադրություն է մատնում միջադեպն և շարունակում խոսքը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա է ժամանել օգոստոսի 20 -ին, ինչը, ամենայն հավանականությամբ, կդառնա այս կարգավիճակով վերջին այցը Ռուսաստան: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն Բունդեսթագի ընտրություններ, որոնց նա չի մասնակցի:
Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո օգոստոսի 22-ին կայցելի Կիև: Այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում են տնտեսությունը, էներգետիկան, անվտանգությունը և հրատապ միջազգային խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը բացահայտում է Մերկելի՝ Ռուսաստան կատարած այցի մանրամասները
- Պուտինն ու Մերկելն այսօր բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում