Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած երկու ՀՀ քաղաքացի մասնակցել է զանգվածային ծեծկռտուքի
Մոսկվայի հյուսիս-արևելքում միգրանտ շինարարների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնի է դարձել «REN TV»-ին, ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը Մարեսևի փողոցի շինհրապարակում՝ մետրոյի «Նեկրասովկա» կայարանի մոտ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները մինչև հանգամանքների պարզաբանումը բերման են ենթարկել Ուզբեկստանի յոթ և Հայաստանի երկու քաղաքացու:
Ոստիկանությունը ստուգում է կազմակերպել: Ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Տուժածների մասին տվյալներ չկան:
Ավելի վաղ միգրանտները ծեծկռտուք էին կազմակերպել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա