Մոսկվա ժամանած գերմանուհին տաքսիով հյուրանոց հասնելու համար վճարել էր 33 հազար ռուբլի
Մոսկվացի տաքսու վարորդը գերմանուհու քարտից 33 հազար ռուբլի է դուրս գրել Շերեմետևոյից հյուրանոց ուղևորության համար: Life-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
61-ամյա օտարերկրացին որոշել էր ոչ թե տաքսի պատվիրել օդանավակայանի համալիրում, այլ շենքից դուրս կայանված մեքենայով հասնել Լենինսկի պողոտայի հյուրանոց: Մեկնելուց առաջ վարորդը վերջնական գինը չէր ասել: Երբ մեքենան հասել է հյուրանոց, գերմանուհին ուղեվարձը վճարելու համար առանց խոսքի վարորդին է փոխանցել իր բանկային քարտը:
Կինը միայն այն բանից հետո հասկացել է, որ իրենից մեծ գումար է գանձվել, երբ վարորդը նրան ուղարկել է կտրոնի պատճեն: Տուժողը դիմել է ոստիկանություն, ներկայումս իրավապահները ստուգում են իրականացնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոսկովյան տաքսու վարորդները ստիպել են օտարերկրացիներին իրենց ծառայությունից օգտվելու համար վճարել ավելի քան 60 հազար ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան