Պերևոզչիկով-Խմուրի ամուսնական զույգին մեղադրանք է առաջադրվել ծիսական սպանությունների գործով
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել են Ալեքսանդր և Տատյանա Պերևոզչիկով-Խմուրի ամուսնական զույգին, որոնք օգնել են «մերձմոսկավյան սատանիստներին»՝ Անդրեյ Տրեգուբենկոյին և Օլգա Բոլշակովային գտնել զոհին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Հետաքննության տվյալներով՝ Պերևոզչիկով-Խմուրի զույգը 27-ամյա Պլատոն Ստեպանովին համոզելով տարել է Լենինգրադի մարզի Պրիոզերսկ կայարանի հարևանությամբ գտնվող անտառը:
«Հանցակիցները ծեծել են տղամարդուն, այնուհետև դանակով սպանել նրան: Այս տարվա հուլիսին դեպքի վայրի զննության ժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակի քննիչներն ու դատաբժշկական փորձագետները հողի մեջ հայտնաբերել էին մահացածի մնացորդներ և տուժածին պատկանող բնորոշ հագուստ»,-հայտնել են Քննչական կոմիտեից:
Ներկայումս Պերևոզչիկով-Խմուրի զույգը ձերբակալված է և մեղադրվում է սպանության մեջ: Հետաքննող մարմինը դատարանից պահանջում է վերջիններիս նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձմոսկովյան սատանիստ-մարդակերներ Բոլշակովային և Տրեգուբենկոյին մեղադրանք է առաջադրվել Սանկտ Պետերբուրգում և Կարելիայում կատարած երկու ծիսական սպանությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան