Ռուսաստանում էկրան կբարձրանա Սիրիայի պատերազմի մասին պատմող առաջին ֆիլմը
Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանում տեղի կունենա Սիրիայում քաղաքացիական պատերազմի իրադարձություններին նվիրված առաջին ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված կլինի ռազմական օդաչու Օլեգ Պեշկովի հիշատակին և 2015 թվականին նավավար Կոնստանտին Մուրախտինի փրկությանը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Triix Media կինոընկերության գլխավոր պրոդյուսեր Ինեսսա Յուրչենկոյին:
«Սա առաջին ֆիլմն է Սիրիայում ռուսական ռազմական զորախմբի գործողության մասին: Այն յուրահատուկ է նրանով, որ նկարահանվել է ոչ թե դեկորացիաներում, այլ անմիջապես Սիրիայում, այն երկրում, որտեղ ռազմական գործողություններ էին ընթանում»,-ասել է Յուրչենկոն:
Նրա խոսքով, ֆիլմը կունենա երեք գլխավոր հերոս` մեկը կմարմնավորի զոհված օդաչուին, երկրորդը` ողջ մնացած նավավարին, իսկ երրորդը կլինի փրկարարական գործողություն իրականացնող սպաների և հատուկ ջոկատայինների հավաքական կերպարը:
Ինեսսա Յուրչենկոն պարզաբանել է, որ ֆիլմը իրադարձությունների ինքնակենսագրական վերապատմում չէ, այլ ողբերգության բոլոր մանրամասները ներկայացվել են առավելագույն ճշգրտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան