
Արծվագորգ... այսպիսի մի գորգ ցուցադրվել է Լուվրի թանգարանում որպես ազերի. Սուքիաս Թորոսյան
«ԱՐԾՎԱԳՈՐԳ /Չելաբերդի գորգ/ Արցախ....այսպիսի մի գորգ ցուցադրվել է Լուվրի թանգարանում որպես ազերի։ Իհարկե, հղումը կտամ, բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ մենք չհանձնվենք և սնվենք այս անսպառ մշակութային կոթողից և թող այն բացի մեր ստեղծարար սրտերը, նոր ներշնչանքների անարատ աղբյուր լինի ու միշտ դաջվի մեր հիշողության մեջ։
Թե չէ էշը ի՞նչ գիտի նուշը ինչ է»,- գրել է բեմադրիչ, ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը։
Տարբեր օգտատերեր արձագանքել են այս գրառմանը։ Գորգի անվանումն է «Ջրաբերդ»։
«Այս գորգը Վահրամ Թաթիկյանի Արցախի տոհմագորգերը գրքի հենց շապիկին է պատկերված , մանրամասն վերլուծել է, ցույց տվել ծագումնաբանությունը»,- գրել է օգտատերերից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին