Վրաստանում ուստարին դասասենյակներում կսկսվի այն դպրոցներում, որտեղ պատվաստված կլինի անձնակազմի 80 տոկոսը
«Այն դպրոցները, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը կլինի պատվաստված, կարող է խրախուսվել, և այնտեղ ուսումը վերսկսել դասարաններում», - 1tv.ge-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացված վեբինարին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նա նշել է, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, որն ընդգրկում է նախորդ երկու շաբաթը, դպրոցների ուսուցիչների 30%-ը պատվաստվել է, սակայն կրթության նախարարության անցկացրած հարցման համաձայն, այս ցուցանիշը հասել է 40%-ի:
«Մեր տվյալները երկու շաբաթվա են և պարզ է, որ դրանք կարող են փոխվել երկու շաբաթվա ընթացքում և լավ է, եթե փոխվել են: Մենք դպրոցները կանվանենք անվտանգ այն դեպքում, եթե դպրոցում աշխատող և երեխաների հետ կապ ունեցող ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը լինի պատվաստված: Հետևաբար, այնտեղ, որտեղ 80%-ը պատվաստվծ կլինի, հնարավոր է և հակառակը՝ մենք պետք է խրախուսենք նրանց ուսումնական տարին սկսվի դասասենյակներում», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Սակայն, ըստ նրա, եթե համաճարակային իրավիճակն այնպիսին լինի, ինչպիսին այսօր է, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը չի կարող ուսման սկսելու վերաբերյալ հանձնարարական տալ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով երեք անգամ վարակելու դեպք
- Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 հիվանդ
- Վրաստանում կորոնավիրուսից 30-ամյա հղի կին է մահացել
- Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում