
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 46 389 թեստ, այստեղից 29 181-ը՝ հակագենի արագ թեստով և 17 208-ը՝ «ՊՇՌ»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 506 040 դեպք: Ապաքինվել է ևս 3 393 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 440 370:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 649 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 907 665 մարդ, օրական՝ 23 986: