Փաստաբան. Զուտ աշխատավարձի բարձրացումը չի լուծելու այն խնդիրը, որն իր առջև դրել է իշխանությունը,
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ դատավորի աշխատավարձը պետք է դառնա ամսական 5000 ԱՄ դոլար։ Միանում եմ դատավորների աշխատավարձի կտրուկ բարձրացման ռացիոնալ գաղափարին, սակայն կարծում եմ նաև, որ զուտ աշխատավարձի բարձրացումը չի լուծելու այն խնդիրը, որն իր առջև դրել է իշխանությունը, այն է՝ դատավորների կողմից կաշառք վերցնելու դեպքերի բացառումը։
Վերլուծությունները վկայում են, որ միայն բարձր աշխատավարձը չի հանդիսանում այնպիսի գործուն միջոց, որը կարող է ինքնուրույն զսպել կաշառքի տենչը։
Դատավորների կողմից կաշառքների դեպքերը հնարավորինս նվազեցնելու համար (ընդհուպ մինչև դրանց իսպառ վերացումը) պետք է կիրառել մի շարք երկրների լավագույն փորձը։
Հիշյալ երկներում կաշառքի խնդիրը լուծվել է հետևյալ սոցիալական երաշխիքների համապարփակ կիրառմամբ՝ պետության միջոցներով դատավորի ԸՆՏԱՆԻՔԻՆ ՑՄԱՀ էլիտար թաղամասում անվճար ծառայողական բնակարանի և թանկարժեք ծառայողական ավտոմեքենայի, ամբողջական ապահովագրական փաթեթների տրամադրում, տարեկան մեկ կամ երկու անգամ արտերկրյա հանգիստ, երեխաների ուսուցում բարձրակարգ ուսհաստատություններում, բարձր կենսաթոշակ, կենսաթոշակի անցնելուց հետո գիտական-մանկավարժական աշխատանքի ապահովում։
Վերոգրյալ սոցիալական պայմանները դատավորի համար ապահովելու են այնպիսի բարեկիրթ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանք, որից զրկվելուն չի կարող հարկադրել անգամ մի քանի միլիոն դոլարին հասնող կաշառքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան