RyanAir-ը կկիրառի պատժամիջոցներ ավիատոմսերի հայտնի որոնողական համակարգի հաճախորդների դեմ
Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը՝ Ryanair-ը օգոստոսի 18-ից կիրառում է պատժամիջոցներ այն ուղևորիների դեմ, որոնք գնել են ավիատոմսերը Kiwi.com հայտնի որոնողական համակարգի միջոցով։ Այս մասին գրում է «tnn.am»-ը։
Ավիաընկերությունն այլևս չի թողնի ինքնաթիռ այն հաճախորդներին, որոնք կներկայացնեն Kiwi.com կայքի նստեցման կտրոններ։ Օգոստոսի 18-ից Ryanair-ը դրանք անվանում է «կեղծ»։
Պատժամիջոցներն ավիաընկերությունը բացատրում է նրանով, որ նստեցման կտրոնների դուրսգրման ներկայիս գործընթացը, որն օգտագործում է որոնողական համակարգը, կատարվում է առանց Ryanair-ի անվտանգության պրոտոկոլների պահպանման։
Kiwi.com-ում Ryanair-ի ավիատոմսեր ձեռքբերումից հետո որոնողական համակարգը չի տրամադրում տեղեկություն ամրագրման համարի և էլ․ հասցեի մասին, որով ձևակերպվել է տոմսը, և անցկացնում է թռիչքին գրանցման գործընթացը ինքնուրույն։ Ինչի հետևանքով ուղևորը, որը գնել է տոմսը ոչ ուղիղ ավիաընկերությունից, չի կարող անցնել գրանցում և ստանալ նստեցման կտրոն Ryanair-ի կայքում։
Վերջին ժամանակներում ավիաընկերությունը սկսել է ագրեսիվ արշավ ընդդեմ միջնորդների։ Նպատակն է տեղափոխել ուղևորներին, որոնք գնում են ավիատոմսեր գործակալություններում, դեպի ուղիղ Ryanair-ի կայք կամ բջջային հավելված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան