Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ. Բագրատ Սրբազան
«Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր Հայրենիքի՝ Արցախի մասին չխոսվի։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ»,- «Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում տեղադրված է Բագրատ Սրբազանի ելույթի տեսագրությունը գրքի շնորհանդեսին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև ասել է.
«Խաղաղության կեղծիքի մասին․ ճահիճն էլ է խաղաղություն, օվկիանոսն էլ խաղաղություն ունի։ Օվկիանոսը հաղթանակած խաղաղություն ունի, ճահիճը՝ խեղդված, պարտված։ Ո՞րն է մեր խաղաղությունը։...
Մեր տղաներն այրվել են, մենք մոխրանում ենք, իրենք նահատակվել են, մենք մեռնում ենք, հատկապես նրանք, որոնք ուզում են արժանապատվություն ունենալ, ում համար Հայրենիքը տարածք չի, ում համար պետականությունը սոսկ գործառույթ չի, ում համար իր հավատքը պարզապես կռապաշտություն չի...
Առաջին ազատամարտին մենք անհատներից վերածվեցինք պետության, հավաքականության։ Այս պատերազմից հետո մենք հավաքականությունից և պետությունից վերածվեցինք անհատների կենսագրության։
Մենք ապրում ենք այստեղ։ Կամ պետք է գնանք այստեղից, կամ ձգտենք հաղթանակած պատերազմի»։
«Հնչող ձայներ» գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում անմահացած 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի և Արցախյան առաջին ազատամարտում նահատակված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները:
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տղաներից երկուսը՝ Շիրակ Գասպարյանը և Սուրեն Մելիքբեկյանը Տավուշի զավակներ են։
Հարակից հրապարակումներ`
- Որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, գործողությունները՝ լրիվ հակառակ են. Բագրատ Սրբազան
- Վաղն ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու է ձեր նոր Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին. Բագրատ Սրբազան
- Արթնանալ է պետք, ժողովուրդ. Բագրատ Սրբազան
- Օր չկա մեր կյանքում, որ կեղծիք և սուտ չխոսվի. Բագրատ Սրբազան
- Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան