«Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Քաբուլ կառավարության կազմի վերաբերյալ բանակցությունների
«Թալիբան» շարժման քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Հանի Բարադարը շաբաթ օրը ժամանել է Քաբուլ՝ կառավարության ստեղծման հարցը քննարկելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է «Agence France-Presse»-ը(AFP):
«Նա կլինի Քաբուլում և հանդիպումներ կանցկացնի ներառական կառավարություն ստեղծելու համար»,- AFP-ին ասել է թալիբների բարձրաստիճան պաշտոնյան: Այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախկինում հաղորդվում էր Աֆղանստանում նոր ներառական կառավարություն ստեղծելու «Թալիբան» շարժման բանակցությունների մասին: Հայտնի է նաև, որ Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլլահը և Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը օգոստոսի 18-ին հանդիպել են «Թալիբանի» դաշնակից «Հաքքանի» գրոհայինների ցանցի առաջնորդ Սիրաջուդդին Հաքանիի եղբորորդու Հալիլուրահման Հաքքանիի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբաններն առաջիկա շաբաթներին Աֆղանստանի կառավարման նոր համակարգ են ներկայացնելու
- Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հրմշտոցի և կրակահերթերի հետևանքով 12 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան