Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ևս 21 հազար նոր դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսի 21,000 նոր դեպք է հայտնաբերվել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկություն կա ՌԴ համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքում:
Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 20 647 մարդ, մահացել՝ 797-ը:
Առավել մեծ թվով վարակման դեպքեր գրանցվել են Մոսկվայում (1,852), Սանկտ Պետերբուրգում (1,665), Մերձմոսկովյան շրջաններում (1,119) և Սվերդլովսկի (519) Նիժնի Նովգորոդի (502) մարզերում:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով ախտորոշվել է 6,726,523 մարդ, ապաքինվել է 6,004,052-ը, մահացել՝ 175,282-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները