Ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա ինչ-որ ծամածռություններ անի. «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքում են
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
Կառուցապատվող տարածքը գտնվում է Երևանի՝ Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում: Այն Երևանի ամենականաչ ու պատմություն ունեցող վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։
urbanista.am-ը գրում է, որ Հանրային քննարկման դրվելուց հետո նոր նախագիծը հաստատվել է` չնայած թաղամասի բնակիչների մի մասի մտահոգությանը: Ներդրող կազմակերպության տնօրեն Արթուր Մնացականյանը նշում է, որ նախատեսվում է կառուցել 12 հարկանի բարձրահարկ շենք 90 բնակարանով, 50 ստորգետնյա և 30 բացօթյա ավտոկայանատեղիով (եռահարկ)։
Ֆիզգորոդոկի հարակից շենքերի բնակիչները դեմ են 12 հարկանի շենքի կառուցմանը։ Այսօր նրանք կրկին հավաքվել են իրենց բողոքը հայտնելու։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են հավաքված։
«Տվյալ պահին ոստիկանությունը միայն կառուցապատողին է պաշտպանում, քաղաքացուն չի պաշտպանում ոչ մի վայրկյան։ Դուք բիզնեսմենի ստրուկներն եք այս պահին, ոչնչացնում եք հուշարձան հանդիսացող տարածք»,- դիմելով ոստիկաններին՝ նշում են քաղաքացիները։
Ոստիկաններից մեկն էլ դիմելով քաղաքացիներին՝ ասաց, որ իրենք ներկա պահին խոչընդոտում են շինարարական աշխատանքները, ոստիկանությունն օրինական պահանջ է ներկայացնում՝ լքել տարածքը։
«Հուշարձանային տարածքում աշխատանքներ են տարվում, հորատում են անում։ Տվյալ կառուցապատողը թող փաստաթուղթ տա, մենք կարդանք, որ կա թույլտվություն»,- նշեց բողոքող քաղաքացիներից մեկը։
Նա ընդգծեց, որ այս տարածքը ՀՀ նորահայտ հուշարձանների ցանկում ընդգրկված թաղամաս է, մարդը եկել է ու ծակում է տարածքը, պետք է բոլորը պայքարեն դրա դեմ. «Մենք պաշտպանում ենք Հայաստանի նորահայտ հուշարձանների ցանկում ընդգրկված թաղամաս»։
«Հուշարձանային համալիր է։ Չգիտենք ինչ ճանապարհով է այդ հողակտորը հանվել։ Ինձ ասել են, որ Ավինյանի գրասենյակի պարտադրանք է եղել։ Չգիտեմ՝ ինչքանով է այդպես, թող պատկան մարմիններն ուսումնասիրեն»,- նշեց նա։
Բնակիչներից մեկի խոսքով, փուչիկի վրա է ի սկզբանե այս ամեն ինչը հիմնված. «Նկուղի հիման վրա սեփականության իրավունք են ստացել, հիմա ուզում են բազմաբնակելի շենք կառուցել»։
«Չեմ հասկանում էդ Նիկոլ Փաշինյանը էդ ո՞նց դարձավ ղեկավար, էդ քաղաքագլուխը, ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա նկարվի, ինչ-որ ծամածռություններ անի»,- բավականին բորբոքված խոսեց բնակիչներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան