Բողոքի ակցիայի վայր «Ֆիզգարադոկ»-ից երեխա է տեղափոխվել հիվանդանոց, ՄԻՊ արագ արձագանքման խումբ է այցելել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են այցելել Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգարադոկ», ինչպես նաև հիվանդանոց:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ խմբերից մեկն արդեն իսկ գտնվում է «Ֆիզգարադոկ»-ում: Հիվանդանոց այցի նպատակն է տեսակցել հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին ըստ հրապարակված տեղեկությունների՝ հարվածել են ոստիկանները։
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձանագանքման հատուկ խումբ էր մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին «Ֆիզգարադոկում» ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում բողոքի ակցիա էին իրականացնում հարակից շենքերի բնակիչները։ Նրանք դեմ ենք տարածքում 12 հարկանի շենքի կառուցմանը, նշում են, որ իրենք պաշտպանում են հուշարձան հանդիսացող թաղամասը։ Ոստիկանները քաշքշելով, հրմշտելով բերման էին ենթարկել ակցիայի մի քանի մասնակցի։ Տարածքում նաև երեխաներ կային:
Ակցիայի մասնակիցներից Լուսինե Գրիգորյանը գրել էր. «Երեխեքի են վնասել, տրորում անցնում են»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ
- «Ֆիզգոռոդոկ» թաղամասից քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- Ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա ինչ-որ ծամածռություններ անի. «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան