Թալիբաններն առաջիկա շաբաթներին Աֆղանստանի կառավարման նոր համակարգ են ներկայացնելու
Թալիբները մտադիր են մի քանի շաբաթվա ընթացքում Աֆղանստանում կառավարման նոր համակարգ ներկայացնել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Իրավաբանական և կրոնական ոլորտների փորձագետները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետները ներգրավված են կառավարման նոր մեխանիզմներում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ թալիբները կենտրոնանալու են ամբողջ բնակչության իրավունքների պաշտպանության վրա:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը հրաժարվել է ճանաչել թալիբներին
- Թալիբները ձերբակալել են մի քանի աֆղան պաշտոնյաների, որոշներն էլ անհետ կորել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին