Բրիտանական ամենահայտնի Wanderlust ամսագրի հերթական համարում 6 էջ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժին
Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության արդյունքում վերջերս Հայաստանում հյուրընկալած Բրիտանական ամենահայտնի Wanderlust ամսագրի գլխավոր խմբագրի այցից հետո օրերս ամսագրում տպագրվել է հոդված Հայաստանի մասին։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ամսագրի այս համարում 6 էջ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժին, որի մասին պատմում է հենց ինքը՝ գլխավոր խմբագիրը։
Ամսագիրը թիրախավորում է Բրիտանիայի ամենաշատ ճամփորդող լսարանին։ Բացի Բրիտանիայից ամսագիրը կարդում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄԷ-ում և էլի մի շարք երկրներում։
Ամսագիրը թողարկվում է տարեկան 6 անգամ 100․000 տպագիր օրինակով և ունի մոտավորապես 1․500․000 առցանց այցելու։