Անջելինա Ջոլին Ինսթագրամում հաշիվ է բացել՝ Աֆղանստանին վերաբերող թեմաները լուսաբանելու համար
Ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ -ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին Ինստագրամում հաշիվ է բացել՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին պատմելու համար: kulturomania.ru-ի հաղորդմամբ, առաջին հրապարակման մեջ դերասանուհին նշել է, որ ներկայումս Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնարտահայտվելու հնարավորությունը:
«Այդ իսկ պատճառով ես եկա Ինստագրամ, որպեսզի կիսվեմ նրանց պատմություններով և մարդկանց ձայներով, որոնք ամբողջ աշխարհում պայքարում են իրենց հիմնական իրավունքների համար», - գրել է նա:
Դերասանուհին հրապարակել է մի աֆղան դեռահաս աղջկա նամակ, ով պատմում է երկրի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ կապված արմատական «Թալիբան» շարժման իշխանության գալու հետ։
Ջոլին նաև անտարբերներին կոչ է արել օգնություն ցուցաբերել Աֆղանստանի ժողովրդին:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ռազմաօդային ուժերը Աֆղանստանից տարհանել են մոտ 1,6 հազար մարդու
- ՅՈՒՆԵՍԿՕ -ն կոչ է անում հարգել Աֆղանստանում լրագրողների խոսքի ազատությունն ու անվտանգությունը
- ԵՄ-ն հայտարարել է, որ Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի
- Թալիբները գնդակահարել են Աֆղանստանի դրոշներով ցույցի մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին