7 հիվանդ է փախել Բուրյաթիայի նյարդահոգեբուժական դիսպանսերից
Բուրյաթիայի նյարդահոգեբուժական դիսպանսերից փախած բանտարկյալները տառապում էին շիզոֆրենիայով, անձի խանգարումներով և մտավոր հետամնացությամբ: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականի կայքէջը:
Ըստ պարբերականի, փախուստի դիմած անձինք են՝ Վ.Ա. Պոսպելովը, Ա.Գ.Աբրախիմովը, Ս. Մուխոնաևը, Ա.Աիշևը, Վ.Վ. Նաիպակը, Ա.Ս. Ռասովը և Բ.Ա. Լուբսանովը:
Նշվում է, որ նրանք, ովքեր փախել են, անկարգություններ են կազմակերպել հաստատությունում: Խռովությունները սկսվել են հոգեբանական բաժանմունքում, որտեղ 60 հիվանդ կար: Ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է բուժաշխատողը, որի դեմքը կտրվել էր ապակու բեկորից:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Նովայա գյուղի ղեկավար Բրայքան Կազուլինին հայտնել է, որ ոստիկանությունը կարծում է, թե հոգեկան հիվանդներ թաքնվել են լքված բարձրահարկ շենքերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուրյաթիայի Նովայա Բրայան քաղաքի նյարդահոգեբուժական դիսպանսերից փախել է հինգ դատապարտյալ: Հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել հատուկջոկատային և SOBR-ի ծառայողներ, գործողությունների համակարգման նպատակով մեկնել է նաև Ներքին գործերի նախարարության ղեկավարությունը: Նա նաև խնդրել է տեղացիներին լինել զգոն և ուշադիր լինել իրենց երեխաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները