Զինծառայողների աճյունների որոնումներն ընթանում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում
2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- 20.08.2021. Զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
- Ջրականի շրջանում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն․ ԱԻՊԾ
- 18.08.21- Ջրականի շրջանում հայտնաբերել են 6 աճյուն
- Ջրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
- Մատաղիս-Թալիշ ուղղությամբ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան