2022-ին Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային տոնակատարությունները կտևեն մոտ 40 օր
Ռիո դե Ժանեյրոյում 2022 թվականի փողոցային կառնավալային տոնակատարությունները տեղի կունենան հունվարի 27-ից մարտի 6-ը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է քաղաքային Riotur զբոսաշրջության զարգացման ընկերության մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է, որ այս ընթացքում քաղաքում կանցկացվեն մոտ 500 փողոցային կառնավալային երթեր և շքերթներ, ներկայացումներ, որոնց կազմակերպման համար կպահանջվի մոտ 650 հազար դոլար արտաբյուջետային միջոցներ:
Նշվել է, որ իշխանությունները որոշել են հնարավորինս շուտ հայտարարել մրցույթի չափորոշիչները, «որպեսզի Ռիո դե Ժանեյրոյում ամենամեծ տոնը գերազանց անցկացվի»:
2021-ին, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, ամբողջ Բրազիլիայում չեղարկվել են կառնավալային տոնախմբությունները, մեկ տարի առաջ Ռիո դե Ժանեյրոյում տոնական միջոցառումներին մասնակցել էր մոտ մոտ 7 միլիոն մարդ:
Նշվում է, որ կառնավալային տոնակատարությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ` ելնելով սանիտարահամաճարակային իրավիճակից: