Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առավելագույն թիվը
Երրորդ օրն անընդմեջ Վրաստանում մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել COVID-19 վարակի հետևանքով: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Վրաստանի առողջապահության նախարարության շաբաթ օրվա տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 74 մարդ: Նախորդ օրը գրանցվել էր 59 մահվան դեպք, իսկ մեկ օր առաջ՝ 58 մահ: Վերջին երեք օրերի ցուցանիշները համաճարակի սկզբից ի վեր Վրաստանի համար ռեկորդային են դարձել:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի 4,901 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է վարակի 510 941 դեպք, մահացել է 6 723 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան