ԱՄՆ-ում Ադրբեջանի նորանշանակ դեսպանն արդեն մեկ տասնյակ հանդիպումներ է ունեցել, Մակունցը՝ դեռևս մեկ. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Բառացի նույն օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նոր դեսպաններ ուղարկեցին ԱՄՆ։
Ադրբեջանի դեպանը նույնիսկ իմիջային փոփոխության է ենթարկվել: Անկարայում Ադրբեջանի նախկին դեսպանը գալով ԱՄՆ սափրել է բեղերը: Դեսպանը, ըստ իմ տեղեկությունների, արդեն իսկ հասցրել է շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում հավատարմագրված մի շարք դեսպանների և այլ գործիչների հետ:
Դեսպան Իբրահիմը շատ լավ ճանաչում է Վաշինգտոնը: Նա աշխատել և սովորել է ԱՄՆ-ում: Դիվանագիտական ծանրքաշային է, պարզ է, որ ամեն մեկին Անկարայում կամ Վաշինգտոնում դեսպան չէին նշանակի: Հիմա եկել է ԱՄՆ և թուրքական լոբբիստների հետ ակտիվ աշխատելու է մեր դեմ: Ի դեպ, նա նաև մի շարք հանդիպումներ է սկսում կազմակերպել համայնքային ակտիվի հետ՝ մոբիլիզացնելու ԱՄՆ ադրբեջանական համայնքի կարողությունները:
Վաշինգտոնում մեր նորանշանակ դեսպանը դեռևս աչքի է ընկել մեկ հանդիպմամբ, ինչպես նաև սոցիալական հարթակներում տոտալ բացակայությամբ և դեսպանության էջի քոմենթները փակելով:
Դեսպան Մակունցը ուղերձով չի դիմել համայնքին, հանդիպումներ չի ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքների հայ համայնքի ակտիվի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- «Գնա տուն». ԱՄՆ-ում հորդորել են Մակունցին
- Արդյոք օրենք չի՞ խախտվել Մակունցին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելով. Առավոտ
- Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
- Գեղամ Նազարյան. Մակունց ո՞նց ես ապրում
- Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը․ Ա․ Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան