Թալիբները հայտնել են, որ իրենց է միացել Աֆղանստանի նախագահի եղբայրը
Թալիբները հայտարարել են, որ հավատարմության երդմամբ իրենց է միացել Աֆղանստանի նախագահի կրտսեր եղբորը՝ Հաշմաթ Գանիին:
«Թալիբան» շարժման հետ սերտ կապեր պահպանող «Հաքանի ցանց» ահաբեկչական խմբավորման ավագ անդամ Խալիլ Ալ-Ռահման Հաքանին այդ արարողությանը ներկա է եղել»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Shamshad News» տեղական հեռուստաալիքը հայտնել էր, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Հաքքանիի և նախկին վարչապետ, Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթյարի միջև: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Միևնույն ժամանակ, «ՌԻԱ նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Թալիբանի քաղաքական գրասենյակի ղեկավար Մուլլա Բարադարը եկել է Քաբուլ` կառավարության ստեղծման շուրջ բանակցություններ վարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբների կողմից առևանգված Հնդկաստանի քաղաքացիներն ազատ են արձակվել
- «Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Քաբուլ կառավարության կազմի վերաբերյալ բանակցությունների
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան