«Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտպանության նախարարի մոտ տեղի ունեցած օգոստոսի 20-ի խորհրդակցության ընթացքում իշխանության՝ վերջին 2 տարվա շեփորահարվող «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց։
Պարզվում է, որ զինված ուժերի տարբեր զորամասերում սննդի ապահովման որոշ ընկերություններ այնպիսի խախտումներ են թույլ տվել, որ պաշտպանության նախարարը ստիպված է եղել թեման հանրայնացնել։
ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։
Ու այս ամենն Ազգային ժողովում, օրեր առաջ տեղի ունեցած՝ «նախկինների ժամանակ օրերով սոված էինք» ակցիայից ընդամենը 10 օր անց»։
Հարակից հրապարակումներ`
- Զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում պայմանագրերի պահանջներին․ ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Շուշիում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական սադրանք է
- Տիգրան Աբրահամյան. Հնարավորինս արագ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել
- Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի գործընթացների են հանգեցնելու. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանը պետք է անի առավելագույնը ՊԲ-ն լավագույնս զինելու համար
- Տիգրան Աբրահամյան. Պահեստազորայինների վարժանքները մի քանի կարևոր նպատակ ունեն
- Սոված Արթուր Հովհաննիսյանը՝ բանակում
- Զինվորն էլ կլուբնիկ չի ուտում, զինվորը զոհվել է․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան
- «Կլուբնիկախառը ոճով սննդի մատուցման համար սպայական անձնակազմը օրվա մեծ մասը ծախսում էր գնդին կերակրելու վրա»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան