Համավարակի սկզբից ի վեր Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ. Անդրեասյան
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է.
«Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։
Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով կանոնները և կանխարգելելով վարակի տարածումը՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի նաև գալիք ուսումնական տարում»։