Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով
Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվել է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացել է փայլուն արդյունքով, որին անդրադարձել է նույնիսկ բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայ 17 մարզիկներից 10-ը բարձրացել են պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել են ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթել է նոկաուտով։
48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական կառույցն ընդգծել է՝ կարճ ժամանակում հայկական բռնցքամարտը մեծ առաջընթաց է գրանցել
- Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչում ունի 5 բռնցքամարտիկ