Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի արձանը
Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մշակութային վանդալիզմը: war.karabakhrecords.info-ի հաղորդմամբ, ադրբեջանցի զինվորականները ոչ միայն ավերում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլ նաև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակում դերակատարում ունեցած հայկական արմատներով մարշալների արձանները, Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրները:
2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից ակնհայտ է, որ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են; ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: Նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երևում է և՛ մարշալի կիսանդրին, և՛ տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված:
Աղբյուրը հիշեցնենում է, որ ավելի վաղ, Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նույնպես հայտնել էր, որ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանը, Ազոխ գյուղում՝ Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովին արձանը և ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին նվիրված արձանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուխնակալ ապարանքը վտանգված է
- Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու մասին. monumentwatch.org
- Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են, նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ԱԳՆ
- Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը պետք է կասեցնել, այլապես ուշ կլինի, ինչպես Նախիջևանում
- Մատաղիսի եկեղեցու վանդալիզմի դեպքը կներկայացվի միջազգային մարմիններին. Արման Թաթոյան
- Օկուպացված Շուշիում ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել ԽՍՀՄ պետական գործիչ Հովհաննես Թևոսյանի հուշարձանը
- ԿԳՄՍՆ-ն դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով անհապաղ կանխել մշակութային վանդալիզմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան