ԵՄ-ն սառեցրել է Աֆղանստանի համար նախատեսված 1 միլիարդ եվրոյի տնտեսական օգնությունը
Եվրահանձնաժողովը մտադիր է Աֆղանստանի համար նախատեսված 57 միլիոն եվրոյի հումանիտար օգնության փաթեթն ընդլայնել, միևնույն ժամանակ Բրյուսելը հայտարարել է Աֆղանստանին տրամադրվելիք 1 միլիարդ եվրո տնտեսական օգնության փաթեթի սառեցման մասին, որը հաշվարկված է հաջորդ յոթ տարիների համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Իսպանիայում տեղակայված աֆղան փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն այցելելուց հետո: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասուլիսը հեռարձակել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Եվրահանձնաժողովը մտադիր է նախատեսված 57 մլն եվրոյից ավելի ընդլայնել Աֆղանստանին տրվող մարդասիրական օգնության փաթեթը, շուտով կլինեն կոնկրետ առաջարկներ»,- ասել է ֆոն դեր Լեյենը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն սառեցնելու է Աֆղանստանին տրամադրվող1 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնության փաթեթը, որը հաշվարկված է առաջիկա յոթ տարիների համար, և այն չի հատկացվի, քանի դեռ «Թալիբանի» ներկայացուցիչները չեն սկսել հարգել մարդու, փոքրամասնությունների և կանանց իրավունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում