Եգիպտոսի դեսպանը խոսել է Ռուսաստանից թռիչքների թվի ավելացման մասին
Օգոստոսի 27-30-ը Ռուսաստանից դեպի Եգիպտոսի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ ընդհանուր առմամբ 60 չվերթ կիրականացվի՝ 30-ական դեպի քաղաքներից յուրաքանչյուրը: Այս մասին հայտարարել է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում Եգիպտոսի դեսպան Իհաբ Նասրին:
Ռուսաստանը օգոստոսի 27-ից կավելացնի կանոնավոր չվերթների թիվը Հունգարիա, Եգիպտոս, Կիպրոս, Ղրղզստան և Տաջիկստան: Այդ մասին, տեղեկացրել են լրագրողներին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Ինչպես ավելի վաղ պարզաբանվել էր շտաբում, խոսքը, մասնավորապես, Մոսկվա-Հուրգադա և Մոսկվա-Շարմ էլ Շեյխ երթուղիներով հինգից շաբաթական 15 թռիչք կատարելու մասին է. Թռիչքները կհայտարարվեն նաև Ռուսաստանի օդանավակայաններից, որոնցից վերսկսվել են միջազգային թռիչքները, դեպի նույն Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ յուրաքանչյուր ուղղությամբ մեկական շաբաթական մեկ չվերթի հաճախականությամբ:
«Մենք Եգիպտոսում ջերմորեն ողջունում ենք ռուս զբոսաշրջիկների վերադարձը Հուրգադա և Շարմ էլ Շեյխ: Եվ սա շատ կարևոր է բնակիչների և բիզնեսի կազմակերպիչների, բոլորի և առևտրի համար: Հաջորդ փուլը կսկսվի ամսի 27-ից, 30-ական թռիչքներ Մոսկվայից Շարմ էլ Շեյխ և 30 թռիչք դեպի Հուրգադ»,- գրում է լրատվականը։
Դիվանագետը նշել է, որ երկու երկրների միջև կանոնավոր չվերթների վերականգնումը ծառայելու է Կահիրեի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացմանը և կարևոր է նաև երկու երկրների տնտեսությունների համար, քանի որ զբոսաշրջությունը նոր աշխատատեղեր է ստեղծում:
Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիափոխադրումները դադարեցվել էին 2015-ին, երբ Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռ էր կործանվել, որի հետևանքով զոհվել էր 224 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում