Երևանում ցուցադրվում է Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը
Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրանում, օգոստոսի 20-22-ը կցուցադրվի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։
«Երևան քաղաքում տեղադրված են ցուցանակներ՝ ազադարարելով Հայաստանի և Ադրբեջանի պատերազմի մասին պատմող իմ «45 օր. պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմի առաջին միջազգային ցուցադրության մասին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Էմիլ Գեսսենը:
Բրիտանացին Արցախում աշխատել է 2020 թվականի աշնանային ռազմական գործողությունների ընթացքում: Ֆիլմը պատմում է մարդկային պատմություններ Արցախի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմի մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին