Ուկրաինան արգելափակել է «Strana.ua» կայքը
Ուկրաինայում արգելափակվել է «Strana.ua» հրատարակության կայքը: Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
«Կայքն արգելափակվել է անցած գիշեր անօրինական ձևով: Դեռ նախագահի հրամանագիր չկար, բայց օպերատորներն արդեն ստացել էին արգելափակման հրաման»,- ասվում է կայքի Telegram-ալիքում:
Նախագահի աշխատակազմում «Strana.ua»-ի աղբյուրները փոխանցել են, որ որոշումն անձամբ կայացրել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին:
Խմբագիրներին հաջողվել է կայքը փոխանցել «strana.news»-ի տիրույթ, սակայն հայտնի չէ, թե որքան այն դեռ գոյություն կունենա:
Ավելի վաղ Ուկրաինայում սահմանափակվել էր ZIK, 112 Ukraine և NewsOne հեռուստաալիքների YouTube-ի ալիքները, որոնց հեռարձակումը երկրում արգելվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա