ՌԴ-ն «Չորրորդ հատված» անկախ լրագրողների կազմակերպությունը ներառել է արտասահմանյան գործակալների ցուցակում
ՌԴ Արդարադատության նախարարությունը «Չորրորդ հատված» անկախ լրագրողների կազմակերպությունը ներառել է ոչ առևտրային կազմակերպություն համարվող արտասահմանյան գործակալների ցուցակում: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Նախարարության փոխանցմամբ՝ Պերմի «Չորրորդ հատված» մեդիա նախագծերի աջակցության և զարգացման հասարակական կազմակերպությունը ֆինանսավորում է ստացել Ֆրիդրիխ Նաումանի անվան ազատության հիմնադրամի (Գերմանիա) Ռուսաստանի մասնաճյուղից, ինչպես նաև PRO NOVA հիմնադրամից (Մոլդովա):
Արդարադատության նախարարության գրանցամատյանում նշվում է, որ «Չորրորդ հատվածը» զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, որի նպատակն էր ազդել պետական քաղաքականության մշակման և իրականացման, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ուղղությամբ որոշումների կայացմանը և գործողություններին:
Մեկ օր առաջ Արդարադատության նախարարությունը «Դոժդ» հեռուստաալիքն էր ավելացրել «Արտասահմանյան ԶԼՄ գործակալների» ցուցակում:
Նույն օրը «Կարևոր պատմություններ» հրատարակությունը և յոթ լրագրող՝ Ռոման Անինը, Դմիտրի Վելիկովսկին, Ռոման Շլեյնովը, Իրինա Դոլինինան, Ալեսյա Մարոխովսկայան, Օլեսյա Շմագունը և Ստեփան Պետրովը ճանաչվել եին օտարերկրյա գործակալներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա