Հայտնի է դարձել, թե երբ է Սև ծովի ջուրը մաքրվելու ջրհեղեղից հետո
Կրասնոդարի երկրամասի հանգստավայրերում ծովի ջուրը դեռևս պիտանի չէ լողանալու համար և միայն հաջորդ շաբաթվա վերջում կմաքրվի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների մոնիթորինգի և կանխատեսման տարածաշրջանային կենտրոնին:
Կուբանի հանգստավայրերում ջրհեղեղի պատճառով, որը տեղի է ունեցել տարածաշրջանում հորդառատ անձրևներից հետո, վնասվել է զբոսաշրջային ենթակառուցվածքը:
Ռոսպոտրեբնադզորն արգելել է լողալ մի շարք լողափերում՝ մինչև ծովի ջրի և ավազի սանիտարահամաճարակաբանական պահանջներին համապատասխանության լաբորատոր հետազոտության արդյունքների ստացումը:
Ըստ փորձագետների՝ ցիկլոնը հեռացել է տարածաշրջանից, սակայն եղանակը դեռ չի կայունացել: Առնվազն մինչև երկուշաբթի տարածաշրջանում կանխատեսվում է անձրև, կարկուտ և ամպրոպ:
Բնապահպանները բացատրել են, որ վատ եղանակը, որը սպասվում է առաջիկա օրերին, նույնպես սրում է իրավիճակը: Չնայած այն հանգամանքին, որ ջուրն աստիճանաբար մաքրվում է, լիարժեք վերականգնման համար կպահանջվի ևս 7-10 օր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները