Հասարակություն 21:23 21/08/2021 Հայաստան

Նիկոլ սա է քո իշխանությունը, քո դեմքը, քո էությունը. վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյան

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը հայտնում է՝ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կապում իր հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի հետագա գործունեության համար։ Ըստ նրա, պատճառն այն է, որ չի լռել, քննադատել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։

Տիգրան Ներսիսյանը գրում է. 

«նիկոլ սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը։ Իմացա, որ  Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար, դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը։ Եվ դա միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը։ Ես բոլոր ժամանակներում միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլի։

Այո գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել։ Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ մտավորականի կողմից։

Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը։ Դրանցից այստեղ՝ մեզ մոտ, դու փաթեթով ունես,  բոլոր տարիքային խմբերում` 30-ից 70, նույնիսկ ջահելները չեն խրտնում։ Սփյուռքում էլ ունես անբարոյականներ, որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել, Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են հեռու-հեռուներից, թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պետք է ապրենք։

Մեզ մոտ մի քանիսին մոռացա, արդեն ոչ  մեծատաղանդ՝ այլ  «հանճար»,  որոնք ահ ու դողով մտածում են հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն,  որպեսզի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ որ կերպ խաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում, այդ իսկ պատճառով խուլ են, կույր և համր։ Իրենք լավ գիտեն, թե ով կարող է իրենց զրկել  երազած հանգրվանից։

Հա, դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց (բայց էդպիսի բաներ են քեզ հաջողվել), քանի որ «Սպասիր Ինձ» հաղորդաշարը, որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել՝ ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ։ Ընդհանրապես՝ եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը, իմ օրրանը, ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը, որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում, ծրագրերում  համագործակցել և ստեղծագործել։

Միամիտ կլիներ մտածել, որ ես չէի սպասում, այն էլ քեզնից ու քո լակոտնյայից, որոնք նշանակվելով  պաշտոնների ամբողջ  քաղաքական դաշտում, նաև Հանրայինում մեկ նպատակ են հետապնդում՝ փող աշխատել և կատարել քո կամքը։

Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու, իսկ դու և քո լակոտնյան՝ ոչ։ Եվ համոզված եմ, որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը, ինչի համար ստեղծված է, այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը՝  բավարարելու ինչ որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները։

«Սպասիր Ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում  տարիների աշխատանքի, մեր ապրած վարկյանների, ակնթարթների, համագործակցության  և ստեղծագործության համար։ Դուք շատ լավն  եք։ Ցանկանում եմ բարի եթեր, հաջողություններ և երկար ճանապարհ։ Դուք բարի, նվիրական և կարևոր գործ եք անում։ Դուք օգնում եք մարդկանց։

Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, իմ հանդիսատեսին, որոնք իմ կողքին են եղել, ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վարկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել։ Շնորհակալ եմ։ 

Առայժմ․․․․Կհանդիպենք։ 
                     
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հարությունյանին և Գագիկ Բունիաթյանին` 2012թ-ին «Սպասիր Ինձ» հաղորդաշարին ինձ՝ համագործակցության հնարավորություն տալու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}