Սանիտարական անցաթղթերի հակառակորդները Փարիզում վեցերորդ շաբաթն անընդմեջ բողոքում են
Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի ներդրման հակառակորդները արդեն վեցերորդ շաբաթ օրը Փարիզում բողոքի ակցիաներ են անցկացնում: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Օգոստոսի 9-ից Ֆրանսիայում սանիտարական անցաթղթեր են պահանջում սրճարաններ, ռեստորաններ, խոշոր առևտրի կենտրոններ այցելելու, ինչպես նաև ինքնաթիռով և գնացքով ճանապարհորդելու համար: Փաստաթուղթը ենթադրում է COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական ցիկլի անցում, կորոնավիրուսային վարակի բացասական թեստ կամ հիվանդացած լինելու հաստատում:
Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված է չորս բողոքի ցույց: Դրանցից մեկը, որը կազմակերպել է «Դեղին բաճկոնավորներ» շարժումը, սկսվել է Ֆոնտենոյ հրապարակում՝ Փարիզի 7-րդ թաղամասում, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մոտ: Երթը կշարժվի դեպի էկոնոմիկայի նախարարության շենք, որը գտնվում է 12-րդ թաղամասում: Ցույցի մասնակիցները կարգախոսներ են վանկարկում՝ պահանջելով նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը և սանիտարական անցաթերթերի վերացումը:
Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 14 -ին, սանիտարական անցաթերթերի դեմ փողոց էր դուրս եկել մոտ 214 հազար մարդ, որից 14 հազարը՝ Փարիզում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա