Թալիբների կողմից առևանգված Հնդկաստանի քաղաքացիներն ազատ են արձակվել
Հնդիկները, որոնց ավելի վաղ Քաբուլի օդանավակայանի մոտակայքում ձերբակալել էին թալիբները, ազատ են արձակվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ում համապատասխան գրառում տեղադրել է «The Times of India»-ն:
«Քաբուլում բոլոր «առևանգված» հնդիկներն ապահով են, փաստաթղթեր են պատրաստվում նրանց տարհանման համար»,- ասվում է տեղեկատվության մեջ: Ավելի վաղ NDTV-ն հայտնել էր, որ Քաբուլի օդանավակայանի մոտակայքում մոտ 150 մարդ է առևանգվել թալիբների կողմից, որոնց մեծ մասը Հնդկաստանի քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, թալիբների ներկայացուցիչը հերքել է, որ Աֆղանստանում օտարերկրյա քաղաքացիներ են առևանգվել: Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ ը նախքան երկրից հեռանալը թալիբները զրույց են ունեցել նրանցից մի քանիսի հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Քաբուլ կառավարության կազմի վերաբերյալ բանակցությունների
- Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հրմշտոցի և կրակահերթերի հետևանքով 12 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան