Կինոլոգը պատմել է՝ ինչ չի կարելի անել թափառող շներին պատահաբար հանդիպելիս
Անօթևան կենդանիների պաշտպանության միջազգային օրը Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը «ՌԻԱ նովոստի»-ին պատմել է թափառող շանը հանդիպելիս վարքագծի կանոնների մասին:
«Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է թափառող շանը հանդիպելիս իմանալ վարքագծի կանոնները, սա վերաբերում է ոչ միայն մեր սեփական անվտանգությանը, այլև օգնում է այդ կենդանուն: Եթե բոլորը թափառող շան կողքով անցնեն, ապա խնդիրը կվատթարանա: Շունն ընտանի կենդանի է, այն պետք է տեր ունենա, նա չպետք է փողոցում լինի առանց հսկողության»,-ասել նա:
Կինոլոգի խոսքով, թափառող շան, և առավել ևս նրանց խմբի հետ հանդիպելիս պետք է անհապաղ դիմել տեղական իշխանություններին և խնդրել, որ շներին բռնեն և ստերջացնեն, պետք է նաև տեղեկացնել անասնաբուժական վերահսկողության պետական մարմիններին: «Նրանք պարտավոր են անհապաղ վերացնել այս խնդիրը: Հակառակ դեպքում նրանք պատասխանատվություն կկրեն անգործության համար»,- զգուշացրել է կինոլոգը:
Նա ընդգծել, որ ամենաարդյունավետ օգնությունը կենդանուն բռնելն ու ապաստարանում տեղավորելն է: Այսպիսով, շանը հասանելի կլինի ուտելիքը և տանիքը: Նրանց բռնելու-ստերջացնելու-վերադարձի ծրագիրը նույնպես օգնում է նվազեցնելու թափառող շների խնդիրը:
«Թողնելով թափառող կենդանիների հայտնաբերման հետ կապված իրավիճակն աննկատ, դուք ոչ միայն չեք օգնում կենդանուն, այլև չեք օգնում հասարակությանը պաշտպանվել անօթևան շների հնարավոր ագրեսիայից»,- ասել է Գոլուբևը:
Նա նաև կոչ է արել օգնել կենդանիների ապաստարաններին, սակայն զգուշացրել է, որ միայն վստահելի կազմակերպություններին պետք է գումար փոխանցեն, որպեսզի այն չընկնի խաբեբաների ձեռքը:
«Եթե ֆինանսապես օգնելու հնարավորություն չունեք, միշտ կարող եք աջակցել ձեր լավ գործերով: Այցելեք ապաստարաններ, օգնեք շների խնամքին, տարածեք կարևոր տեղեկատվություն կամ մաքրեք ապաստարանը: Որպես կանոն, շների ապաստարանները միշտ աջակցության կարիք ունեն»,- եզրափակել է կինոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա