ԱՆ. Վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի
«Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Ըստ ԱՆ-ի, երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։
Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։
«Հիվանդության նոր ալիքը կանխելու համար անհրաժեշտ է հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և պատվաստվել»,-նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- 23.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 11 քաղաքացի
- 21.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 20.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի