Ահարոն Վարդանյան. Թալիբները սկսել են առերևույթ ինքնամաքրման գործընթաց
Իրանագետ Ահարոն Վարդանյանը, անդրադառնալով Աֆղանստանի իրադարձություններին ու դրան հաջորդող հնարավոր զարգացումներին, գրում է.
«Թալիբանն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից մաքրի ահաբեկչական կառույցի համբավը։
Թալիբներն իրենց իրկրորդ գալստյան հետ մեկտեղ փորձում են իրենց ներկայացնել բոլորվին այլ կերպ, քան նախկինում էին։ նախ և առաջ նրանք փորձում են իրենց վրայից մաքրել ահաբեկչի վատ համբավը և ներկայանալ որպես քաղաքական ուժ, որը վերցրել է իշխանությունը։
Այս նպատակի համար նրանք ի սկբանե հայտարարեցին, որ չեն լինելու, քաղաքական վենդետաներ, նրանք պատրաստ են լայն համագործակցության։ Հաջորդիվ հայտարարեցին, որ բնակչության հանդեպ չեն լինելու բռնաճշնումներ, նույնիսկ լինելու են որոշակի ազատություններ, կանանց իրավոււնքներից խոսացին և այլն։
Հիմա էլ հայտարարում են, որ իրենք որևէ կապ չունեն Ալ-Կաիդա ահաբեկչական կառույցի հետ և չեն համագործակցում նրանց հետ։
Այլ կերպ ասած՝ թալիբներն սկսել են, առերևույթ ինքնամաքրման գործընթաց, թե ինչքանով կհաջովի այդ ամենը, կերևա ընթացքում։
Պարզապես պետք է նշել, որ այդ ամենի համար երկար ճանապարհ ունի Թալիբանը, որը լի է խոչընդոտներով՝ սկսած միջցեղային ու կրոնական, վերջացրած՝ սոցիալ-տնտեսականով ու իշխանություն կիսելու խնդիրներով»։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը նշել Է Աֆղանստանից տարհանված մարդկանց թիվը
- «Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Քաբուլ կառավարության կազմի վերաբերյալ բանակցությունների
- Թալիբաններն առաջիկա շաբաթներին Աֆղանստանի կառավարման նոր համակարգ են ներկայացնելու
- Էրդողան․ Թուրքիան պատրաստ է ճանաչել «Թալիբանի» իշխանությունն Աֆղանստանում
- Թալիբանը նախին կառավարության անդամներին տեղեր կառաջարկի կառավարությունում
- «Թալիբան» շարժումը հերքում է խաղաղ բնակիչների սպանության մասին լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան