Խիստ կարևոր է համալրել մեր նոսրացած ՀՕՊ միջոցները ժամանակակից համակարգերով. Չալաբյան
Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ մեր արձակուրդը ավարտվեց, և առաջին աշխատանքային օրը (կիրակին) անցկացրեցի Մոսկվայի մերձակայքում ընթացող «Բանակ 2021» ամենամյա խոշորագույն ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում։
Այս տարի ցուցահանդեսը հատուկ կարևորություն ունի մեզ համար, քանի որ պատերազմից հետո հայկական բանակի առջև արդիականացման հսկայական խնդիրներ են կանգնած, և այդ խնդիրների զգալի մասը պետք է լուծվի հենց այստեղ ներկայացված տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ։
Արդիականացման կարևորագույն ուղղություններից մեկը հակաօդային պաշտպանությունն է, և այս ցուցահանդեսում ներկայացված են ՀՕՊ մի շարք գերժամանակակից համակարգեր - С-300, Վիկինգ, Տոռ, Սոսնա, և այլն, որոնցից յուրաքանչյուրը պաշտպանության տարբեր էշելոններում մարտական խնդիրներ կատարելով, համատեղ գործելով ընդունակ են բավական հուսալի պաշտպանել մեր երկինքը, թեև փոքր չափի, բայց մեծաթիվ գրոհային ԱԹՍ-երի հայտնվելը նոր խնդիրներ է ստեղծում նույնիսկ այս բարձր արդյունավետ համակարգերի համար։
Բոլոր դեպքերում, այսօր խիստ կարևոր է համալրել մեր նոսրացած ՀՕՊ միջոցները այս ժամանակակից համակարգերով, և զուգահեռ նաև նոր լուծումներ գտնել նոր առաջացող խնդիրների համար։
Մենք հետևողականորեն աշխատելու ենք այդ լուծումների վրա, և վստահ ենք, որ հեռու չի այն օրը, երբ ինքներս կկարողանանք այդ լուծումներն առաջարկել մեր բանակին, և նաև մեր դաշնակից երկրների զինված ուժերին։
Մինչ այդ, բոլորին ցանկանում եմ աշխատանքային և ուսումնական շրջանի հաջող սկիզբ, և նոր ձեռքբերումներ յուրաքանչյուրիս ոլորտում»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. 3-րդ կորպուսի պատասխանատվության գոտում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել
- Ավետիք Չալաբյան. Պետք է կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակնկալ վերհառնած իշխանությունը
- Ավետիք Չալաբյան. Ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը
- Ավետիք Չալաբյան. Նոր իշխանությունը պետք է ի վերջո գիտակցի, որ ինքն այլևս սխալվելու իրավունք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան