Լուկաշենկոն մտավախություն է հայտնել ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ բանակի տեղակայման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի բացառում Աֆղանստանի հարևան, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրներում, ամերիկյան բանակի զինված զորախմբերի տեղակայումը: Այս մասին գրում է «belta.by» գործակալությունը։
«Մեկ այլ զգայուն հարց կապված է Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու հետ: Դրանք հնարավոր ծրագրեր են հարեւան երկրներում՝ ներառյալ ՀԱՊԿ անդամ երկրներում, ամերիկյան բանակի զինված զորախմբերի տեղակայման համար»,- ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը մեջբերում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը:
Նախագահը կարծում է, որ այս թեման նաեւ մանրակրկիտ ուսումնասիրության է արժանի կազմակերպության պատասխանատվության ոլորտում անվտանգության տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրում է Բելառուսի դեմ «կուլիսային պատերազմի» մեջ
- Լուկաշենկոն նկարագրել է, թե ինչպես է տեսնում իշխանափոխությունը Բելառուսում